-
08.04.2025|
00:01
Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար։
Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։
-
07.04.2025|
00:01
Առաջնորդեա՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ. պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց անարատ ճանապարհաւդ յաւիտենական ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան:
-
06.04.2025|
00:01
Պահպանեա՛ զմեզ, Քրիստոս Աստուա՛ծ մեր, ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիւդ Քով ի խաղաղութեան:
-
05.04.2025|
00:01
Յամենայն ժամու աղաչանք իմ այս են.
ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս, Տէ՛ր․․․
-
04.04.2025|
00:01
Ընկա՛լ, Տէ՛ր,
զաղաչանս մեր
բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին՝
անարատ ծնողի Միածնի Որդւոյ Քո,
եւ աղաչանօք ամենայն սրբոց Քոց
եւ աւուրս շնորհիւ:
-
03.04.2025|
00:01
Իմաստութի՛ւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
02.04.2025|
00:01
Մոլորյալներին դարձի՛ բերող,
հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության:
-
01.04.2025|
00:02
«Հայր մեր»-ը տարբեր լեզուներով
-
31.03.2025|
00:01
Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց, որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում. լու՛ր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր. անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
-
30.03.2025|
00:02
Բոլորի Արարիչ Աստված,
Գթա վշտացածիս, աղաչում եմ `
Զորացրու, Հույս իմ,
Ապրեցրոˊւ, Աստված իմ․․․